AM
28 October 2004 - 17:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՆ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նախօրեին Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չժոու Սիաոչուանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների դրամավարկային քաղաքականության ուղղությունները, վճարային համակարգերի խնդիրները, ինչպես նաեւ այլ հարցեր: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի նախապատրաստման շուրջ: Հայաստանի ԿԲ նախագահն իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է չինական կողմից: