AM
1 November 2004 - 17:31 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ. ԵՐԿԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ

Վրաստանը դեռեւս պատրաստ չէ մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը: Այդ մասին օրերս հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ԵԱՀԿ դիտարկման կոմիտեի նիստում: Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ ներկայումս Վրաստանում են գտնվում 300 հազար տեղահանված անձինք Աբխազիայից: Նշենք, որ երկրում կա մեծաթիվ հայ համայնք, որը դեմ է հանդես գալիս 1944 թվականին Վրաստանից արտաքսված մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը: