AM
2 November 2004 - 17:56 AMT

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի երկաթուղիների աշխատանքի կոորդինացման հնարավորությունների հարցը քննարկվել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Կախա Բենդուկիձեի բանակցություններում: Այդ մասին հայտնելով լրագրողներին է` Կ.Բենդուկիձեն նշել է. «Դրա շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղղակի բանակցություններ առայժմ, ցավոք, չեն կարող լինել: Այդ առումով Ռուսաստանը եւ Վրաստանը պետք է ստանձնեն նախաձեռնությունը»: Իգոր Լեւիտինն իր հերթին հայտարարել է, որ նա եղել է Երեւանում, Բաքվում եւ այժմ էլ գտնվում է Թբիլիսիում, որպեսզի պարզի, թե հնարավոր է արդյոք այդ հարցի տեխնոլոգիական լուծումը: