AM
26 July 2003 - 14:49 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսի այցը հակամարտության տարածաշրջան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Նշենք, որ Թ. Դեւիսի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ նախատեսված էր հուլիսի 26-ից 29-ը: Ինչպես ավելի վաղ նշել էին ՀՀ խորհրդարանում` զեկուցողի այցը տեղի կունենա Ադրբեջանում ընթացիկ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո միայն: