«Պաշտոնական Վաշինգթոնը չի սատարում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի գրավյալ տարածքների հարցի քննարկման գաղափարին»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը ATV հեռուստակայանին տված հարցազրույցում: Ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, «ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդրի հաջող լուծումը տեսնում է կողմերի միջեւ հաճախակի խաղաղ բանակցությունների մեջ»: Բացի այդ, ինչպես ընդգծել է Ռ.Հարնիշը, պաշտոնական Բաքուն պետք է կոնկրետ որոշում կայացնի ՆԱՏՕ-ի առաջիկա սեմինարի շրջանակներում հայ խորհրդարանականների ժամանման վերաբերյալ: Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության նման միջոցառումներին պետք է մասնակցեն Դաշինքի հետ գործակցող բոլոր երկրները, հիշեցրել է դեսպանը: