AM
5 November 2004 - 18:13 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Պաշտոնական Մոսկվան չի ցանկանում, որպեսզի հակամարտության կարգավորման գործընթացը դուրս գա Ռուսաստանի վերահսկողությունից: Բաքվի «525» թերթին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով` Ռուսաստանը ցանկացած ճանապարհով փորձում է հետաձգել ղարաբաղյան հարցի լուծումը: Անկախ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումից` ղարաբաղյան խնդրի քննարկումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում այնքան էլ կարեւոր նշանակություն չունի, քանի որ Վեհաժողովի որոշումները միայն հանձնարարական բնույթ են կրում, հայտարարել է Ալիզադեն: