Կանադայի ներգաղթի եւ քաղաքացիության նախարարի խորհրդարանական քարտուղար Սարգիս Ասադուրյանի եւ Կանադայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Այդեմիր Էրմանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայում հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Թուրքիայում հայկական ճեմարանի իրավիճակի եւ Միջին Արեւելքում տիրող իրադրությանն առնչվող հարցեր: Ավելի ուշ Սարգիս Ասադուրյանը հանդիպում է ունեցել Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապոյանի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են զարգացող հայ-կանադական տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ հայ-կանադական բարեկամության միջխորհրդարանական խմբի երրորդ հանդիպման կազմակերպման հարցերը, որը նախատեսվում է հուլիսի սկզբին: