AM
24 November 2004 - 16:54 AMT

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖՐԱՆՍԱԽՈՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-26 կմասնակցի ֆրանսախոս պետությունների տասներորդ վեհաժողովում, որը տեղի կունենա Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգում: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունն առաջին անգամ պետք է ներկայացվի Ֆրանսախոսների միջազգային կազմակերպության վեհաժողովում, որտեղ կկայանա Հայաստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու արարողությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին Փարիզում Մշտական ֆրանկախոսների խորհուրդը որոշում է ընդունել Ֆրանկախոսների միջազգային կազմակերպությունում Հայաստանի` որպես դիտորդի մասնակցության մասին: Այդ կազմակերպությունում ընդգրկված է 51 երկիր: Դիտորդի կարգավիճակով կազմակերպության կազմում են Չեխիան, Լիտվան, Սլովակիան, Սլովենիան եւ Լեհաստանը: