AM
25 November 2004 - 15:10 AMT

ԱՅՍՕՐ ԱՄՆ-ՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՎՆԴԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՄԱՆԸ Ի ՆՊԱՍՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

Այսօր ԱՄՆ-ում կմեկնարկի ավանդական դարձած հեռուստամարաթոնը` ուղղված միջոցների հավաքագրմանը ի նպաստ Լեռնային Ղարաբաղի: Գումարը կուղղվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը: Միաժամանակ շարունակվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այցը ԱՄՆ: Նախօրեին նա հանդիպել է հայտնի հայ բարերարներ` Ա.Բոյաջյանի եւ Վ.Կարապետյանի հետ, որոնց աջակցությամբ ստեղծվել ԼՂՀ-ում հատուկ օժտված երեխաների օգնության հիմնադրամ: Ա.Ղուկասյանը այցելել է նաեւ «Լինսի» հիմնադրամի գլխադասային գրասենյակ: Ավելի վաղ ԼՂՀ նախագահի պատվին կազմակերպվել էր ճաշկերույթ, որին ներկա էին ԱՄՆ Արեւմտյան ափի հայկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցիչներ: