Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների տասներորդ նիստը կսկսվի երեքշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաքում: Նիստի օրակարգում ներառված է ՀԱՊԿ գործունեության գոտում ռազմա-քաղաքական իրավիճակի քննարկումը: Կշոշափվեն նաեւ զինվորական կադրերի պատրաստմանը, ռազմա-տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր եւ ՀԱՊԿ 2005 թվականի բյուջեն: ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը,Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Այդ երկրների մի մասը, փաստորեն Հայաստանի հետ կապված լինելով ռազմական միության մասին պայմանագրով, միաժամանակ անդամակցում են Մահմեդական խորհրդաժողովի կազմակերպությանը եւ վերջերս պաշտպանել են Ադրբեջանի նախաձեռնությունը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգում ներառել ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածությունների հարցը: