AM
31 Հուլիս 2012 - 06:26 AMT

Հրանտ Մելքումյանը Բիլի կայծակնային մրցաշարում գրավել է 4-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի շրջանակներում կազմակերպված կայծակնային մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր և 144 մասնակիցների մեջ գրավել է 4-րդ տեղը: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 9 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը վաստակել է 11,5 միավոր: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և գլխավորում է աղյուսակը գրոսմայստերներ Շեխար Սուրիա Գանգուլիի եւ Աբհիջիթ Գուպտայի հետ, տեղեկացնում է armchess.am: