AM
2 December 2004 - 14:13 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեղադրյալներից ոմանք չեն ժխտել, որ նախապատրաստվել են Պանկիսիյում, սակայն նրանցից ոչ մեկը իբր չի մասնակցել Չեչնիայի մարտերում: Խմբի ստեղծման պատճառաբանումը` Լեռնային Ղարաբաղում պարտիզանական գործողություններ իրականացնելն է: Նրանց մոտ հայտնաբերվել է մոտ 20 ավտոմատ, 2 հրացան, երեք ռադիոկայան, փամփուշտներ եւ այլն: Խմբի գործունեության գործով 21 երիտասարդներ մեղադրվում են ապօրինի զինված կազմավորումների ստեղծման, ապօրինաբար հրազեն պահելու եւ կրելու համար (ԱՀ ՔՕ 279.1 եւ 220 հոդվածներ): Դեկտեմբերի 7-ին նախատեսված է դատախազի ելույթը: Մինչդեռ իսլամական ցանցը արդեն վաղուց է ներթափանցել Ադրբեջան Հյուսիսային Կովկասից, իսկ պարտիզանական խմբի ստեղծման հարցը` նրա հետագա փոախդրումով Լեռնային Ղարաբաղ, արդեն երկու տարուց ավելի քննարկվում է որոշ ադրբեջանական ինտերնետ-ֆորումներում: Քննարկման նախաձեռնողները մարդիկ են, որոնք կապված են այսպես կոչված «Ժողովրդի կողմից բանակի աջակցման հիմնադրամի» հետ: