AM
2 December 2004 - 15:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Այսօր Երեւանում կայացել է Իրանի էլեկտրաէներգիայի նախարար Հաբիբուլա Բիտարաֆի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը կարեւորել է իր երկրի երկարաժամկետ համագործակցությունը Իրանի Իսլամական հանրապետության հետ: Քոչարյանը նաեւ գոհունակություն է հայտնել երկու երկրների համատեղ նախագծերում արձանագրված առաջընթացով, Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրահաղորդակցության երկրորդ գծի շահագործման հանձնելու եւ երկու երկրների միջեւ գազատարի շինարարության նախագծի գործնական փուլի սկսման առնչությամբ: Իրանի էլեկտրաէներգետիկայի նախարարը, հայտարարելով Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու Իրանի հաստատուն մտադրության մասին, նշել է Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում: