AM
9 Դեկտեմբեր 2004 - 15:00 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԹԵՑՈՒՄԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը դատապարտել է Իրաքի Մոսուլ քաղաքում հայկական եւ քաղդեական եկեղեցիների պայթեցումները: Ինչպես հաղորդել են Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունում, կաթողիկոսը նշել է, որ այդ ահաբեկչական գործողությունները վտանգում են քրիստոնյաների եւ մահմեդականների խաղաղ գոյակցությունը: Գարեգին Երկրորդը կոչ է արել Իրաքի քրիստոնյա ու մահմեդական համայնքների առաջնորդներին ու ժողովուրդներին` կամք եւ գիտակցություն դրսեւորելու եւ կանխելու Իրաքում ստեղծված քաղաքական ճգնաժամին կրոնական բնույթ հաղորդելու վտանգը: