AM
9 December 2004 - 17:39 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացնում վրաց-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող վրացական Վախթանգիս գյուղում: Ինչպես «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի ֆինանսական ոստիկանությունում, նրանք առգրավել են 3 մլն լարի (շուրջ 1,5 մլն դոլար) արժողության մաքսանենգ բեռ: Տեղի ադրբեջանցիները դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանը եւ շրջապատել են նախարարության հատուկ ստորաբաժանումը: Ոստիկանությունը ստիպված է եղել մի քանի նախազգուշական կրակոցներ արձակել օդ: Միջադեպի ժամանակ տուժողների մասին տվյալներ չկան: