Երեւանի հետ հարաբերությունների հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ինչպես հաղորդել է Բաքվի «Զերկալո» թերթը, այդպիսի կարծիք է արտահայտել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին` Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Շոշափելով ղարաբաղյան հակամարտության հարցը` Մլի մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ «Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է»: Նա նշել է նաեւ, որ «գոյություն ունեն ուժեր, որոնք կուզենային վնաս հասնցել թուրք-ադրբեջանական երկկողմանի հարաբերություններին եւ ձգտում են Հայաստանի հետ տնտեսական ու քաղաքական կապեր հաստատել, սակայն դա պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումը չէ»: