Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները հետ են կանչել իրենց թեկնածուների մեծ մասին այդ երկրում դեկտեմբերի 17-ին կայանալիք մունիցիպլա ընտրությունների ցուցակներից: Պատճառը անվստահությունն է կայանալիք ընտրությունների ժողովրդավարության հանդեպ: Ավելի վաղ ընդդիմադիր թեկնածուների գրանցման հետ կապված խնդիրնեը խլրտումներ էին առաջացրել Նախիջեւանում:
Երեկ եւեթ Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիեւը քննադատել է ընդդիմության առանորդներին` հայտարարելով, որ «եթե նրանք այդքան խիզախ են, ապա թող փորձեն հանրահավաք կազմակերպել: Այդ հարցը փակված է»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը, հավակնելով իր տարածքին Լեռնային ղարաբաղի հանրապետության միացմանը, խոստանում է հարգել այդ պետության հայ բնակչության իրավունքները: Սակայն իրավիճակը քաղաքացիական իրավունքների եւ ժողովրդավարության հետ Ադրբեջանում դեռեւս մեծ խնդիր է: Ինչպես ցույց է տալիս նախագահ Ալիեւի «տղայական» հայտարարությունը, խնդիր է դեռեւս տեղի մտածելակերպը, որի համաձայն քաղաքացու հանրահավաքի իրավունքի իրականացումը հավասարեցվում է «խիզախության» հետ, իսկ նախագահի դեռահասին վայել հայտարարությունները` ուժի դրսեւորմանը: