AM
16 December 2004 - 15:34 AMT

ՍՅՈՒԶԱՆ ՍԱՔՍԸ ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՊԵՍ ԻՄԱՆԱԼՈՎ, ԹԵ ԻՆՉ Է ԳՐԵԼՈՒ

Հնչեղ Սյուզան Սաքս անուն-ազգանունով «Նյու Յորք թայմսի» լրագրողուհու այցի կազմակերպիչը հայկական կողմից «հավաստիացնում է, որ ընդհանրապես չի կանխատեսել, թե ինչի կհանգեցնի սկզբից բոլորովին անմեղ թվացող շփումը.«…Ոչինչից չես կարող կառչել, սակայն, հասկանում ես, որ մարդը շատ նրբորեն ուղղել է ամեն ինչ մի հունի մեջ… նա եկել է նախապես իմանալով, թե ինչ է պատրաստվում գրել, եւ Հայաստանում հավաքել է միայն այն արտահայտությունները, որոնք հաստատում էին իր դիրքորոշումը»: Այդ մասին այսօր գրում է «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակած հոդվածում Կարեն Վրթանեսյանը, որը հայտնի է որպես ժողովրդականություն վայելող armenianhouse.org ինտերնետ-ռեսուրսի ստեղծող եւ ադմինիստրատոր: Կարենը, որը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այդ հոդվածում հաղորդում է նաեւ որոշ հետաքրքրական մանրամասներ Սաքսի կենսագրությունից, որն այսօրվա դրությամբ «Նյու Յորք թայմսի» Ստամբուլի բաժանմունքի ղեկավարն է:
«Նա նաեւ «World Security Network» հիմնադրամի հեղինակն է` կազմակերպության, որի նպատակն է «ուշադրություն հրավիրել աշխարհի պոտենցիալ հակամարտությունների վրա»: Հիմնադրամի գործունեության մասին եզրակացություններ կարելի է անել, հիմնվելով այն անունների վրա, որոնք ներգրավված են հիմնադարմի աշխատանքներում, գրում է հոդվածի հեղինակը: Այլոց թվում դա «հեղինակավոր RAND Corporation կազմակերպության նախագահ Ջեյմս Թոմփսոնն է եւ նույնիսկ Ահըմեդ Զաքաեւը»: Այնպես որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ վաղուց արդեն ոչ պատանի Սյուզանին դժվար է կասկածել, եզրակացություններ է անում Կ.Վրթանեսյանը: Նա նաեւ հիշեցրել է Ս.Սաքսի հարցազրույցի մասնակից հայ ուսանողների խոսքերն այն մասին, որ իրենց ասածները միտումնավոր կերպով աղավաղվել են, ինչի մասին PanARMENIAN-ը արդեն հաղորդել է:
Ի դեպ հետաքրքրական է Կարեն Վրթանեսյանի ճակատագիրը, որը կարող է հերքել «Նյու Յորք թայմսի» հոդվածը: 90-ական թվականների կեսերին տեղափոխվելով ԱՄՆ եւ ծրագրավորողի հաջող կարյերա անելով այնտեղ` Կարենը ընթացիկ տարվա սկզբին վերադարձել է Հայաստան մշատական բնակության: