AM
16 December 2004 - 17:26 AMT

ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ գործընթացի ներկայիս փուլում փորձ է արվում արհեստականորեն մեկուսացնել ղարաբաղյան կողմը», հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` ելույթ ունենալով ԼՂՀ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցության ժամանակ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ «հենց այդ հանգամանքը», այսինքն Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցող կողմ չմասնակցելն է, որ թույլ չի տալիս նոր խթան հաղորդել բանակցություններին, իսկ դրանց ընթացքում ձեռքբերված դրական արդյունքները չեն զարգանում: