Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանության փաստը, գտնում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Լրագրողի ճշգրտող հարցին. «ցեղասպանություն թե ողբերգություն», Ժ.Շիրակը պաատասխանել է «ցեղասպանություն»: Ֆրանսիայում ցեղասպանության փաստը օրենք է` ընդունված երկրի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ, հիշեցրել է նա: Չնայած ցեղասպանության փաստը չի համարվում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սկսման համար պայման, սակայն նախագահի կարծիքով` Թուրքիան պետք է մեկ անգամ եւս ուսումնասիրի իր անցյալը, որպեսզի ռեալ համապատասխանի եվրոպական հանրության չափանիշներին: Այլապես Ֆրանսիան «կարգելափակի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները», եզրափակել է Ժակ Շիրակը: