AM
24 December 2004 - 15:46 AMT

ԻՐԱՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՏԻՆԳԵՆՏ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՓԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ Է ԴՐՎԱԾ ԱԺ-ՈՒՄ

Այս գումարման հայկական խորհրդարանը «երբեք չէր տեսել պատգամավորների նման քանակ», ասում է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը ներկայացնող պատգամավորները, որոնք առաջին իսկ օրվանից բոյկոտի են ենթարկել ԱԺ աշխատանքը, խորհրդակցում են` մասնակցել արդյո՞ք հայ ռազմական մասնագետներին` բժիշկներին, վարորդներին, սակրավորներին Իրաք ուղարկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը: Այսօր ընդդիմության ներկայացուցիչները արդեն մասնակցել են քվեարկության ընթացակարգի քննարկմանը: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել առաջարկությամբ ոչ միայն բաց, այլ ոչ թե փակ քվեարկություն անցկացնել, այլ նաեւ ձայնագրել եւ ցուցադրել Հանրային հեռուստատեսությամբ: Սակայն պատգամավորների մեծ մասը քվեարկեցին այդ հարցի շուրջ փակ քվեարկություն անցկացնելու օգտին` ըստ Ա.Բաղդասարյանի առաջարկության: Նախօրեին արտաքին կապերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ հավանություն է տվել Իրաք կոնտինգենտ ուղարկելու մասին պաշտպանության նախարարի առաջարկին: Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Արմեն Ռուստամյանը ներկայացնում է ՀՅԴ-ն, որի գերագույն մարմինը որոշում է կայացրել կառավարության առաջարկությանը դեմ քվեարկելու վերաբերյալ` չնայած նրան, որ կուսակցությունը մաս է կազմում իշխող կոալիցիային: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ դաշնակցությունը կառույցներ ունի Մերձավոր Արեւելքի հայկական սփյուռքում, որը միանշանակ դեմ է Իրաք հայ մասնագետներ ուղարկելուն: Այդ առնչությամբ հիմնական մտավախությունները կապված են այն հանգամանքի հետ, որ արաբական երկրներում բնակվող հայերը կարող են գերաճող վտանգի ենթարկվել իսլամական ծայրահեղականների կողմից: