Չեչնյաի ապօրինի զինված կազմավորումներում ընդգրկված սպանված օտարերկրյա քաղաքացիների քանակով Թուրքիային կարելի է ռեկորդակիր համարել: Այդ մասին Վաշինգտոնում ռուսական դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Ինչ-որ մեծ խնդիրներ ռուս-թուրքական հարաբերություններում ես չեմ տեսնում, մեկ բացառությամբ` երկակի չափանիշներ ահաբեկչության դեմ պայքարում: Ես ի նկատի ունեմ, որ Թուրքիային կարելի է ռեկորդակիր համարել Չեչնիայի տարածքում գործող ԱԶԿ-ի կազմում եղած այդ երկրի քաղաքացիների քանակով»,-նշել է նախարարը: