AM
24 January 2005 - 15:38 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ըստ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի նախագահի տեղակալ Գիորգի Ծերեթելու, 2005 թվականին Վրաաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում նախատեսվում է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի իրականացում: Ինչպես հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, այդ մասին հայտարարվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում նախագահի ներկայացուցչի գրասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես, շուտով կսկսվի Թբիլիսի-Ծալկա-Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերականգնումը: Հաջորդ կարեւոր քայլը Ախալցխա-Ախալքալաք ճանապարհի վերանորոգումն է, որի համար հատկացված է 105 մլն դոլար: Խորհրդակցության ժամանակ խոսք չի եղել Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վերանորոգման մասին: