ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում խորհրդարանականները կոչ են արել ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել գործունեությունը: ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յու. Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ «մենք երբեմն կողմերից ավելի ակտիվ ենք լինում, սակայն նրանց փոխարեն հարցը չենք լուծելու»: Նա կարծիք է հայտնել, որ այս տարի նկատելի առաջընթաց կարձանագրվի բանակցային գործընթացում: «Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա պաշտպանության նախարարի ստորագրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունների հետ միասին, դրված է զինադադարի մասին համաձայնագրի տակ»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը: