AM
28 January 2005 - 15:52 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԷ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ, – ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, քանզի այդ հարցն ունի առավել լայն բարոյական տեսանկյուն»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի սահմանի ապաշրջափակման վերաբերյալ հարցերը կներառվեն Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների օրակարգում: Սակայն սահմանի ապաշրջափակման հարցում մենք չենք կարող սպասել եւս 10-15 տարի, մինչեւ Թուրքիան ընդգրկվի ԵՄ կազմում», – հայտարարել է Հայաստանի արտգործնախախարարը: