AM
2 February 2005 - 19:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՍՈՒԴԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Փետրվարի 1-ին Սուդանի խորհրդարանը միաձայն վավերացրել Է Սուդանի կենտրոնական կառավարության եւ քրիստոնյա փոքրամասնությամբ բնակեցված երկրի հարավային շրջանների անկախության համար պայքարող ապստամբների միջեւ կնքված պայմանագիրը: Այսպիսով վերջ է տրվել շուրջ երկու տասնամյակ տեւող քաղաքացիական պատերազմին` երկրի իսլամական հյուսիսի եւ հարավային քրիստոնեական տարածաշրջանների միջեւ, որոնց անուղղակիորեն աջակցում էին ԱՄՆ-ում: Երկու կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսում է ժամանակավոր սահմանադրության ընդունում, եւ վեց տարի հետո երկրի հարավային շրջանի անկախության համար հանրաքվեի անցկացում: Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագիրը, որը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու սկզբունքի վրա: