Թուրքիա կատարելիք այցի նախօրեին Ֆրանսիայի Ազգային Ժողովի խոսնակ Ժան Լուի Դեբրեն հայտարարել է թուրքական «Զաման» թերթին, որ «ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է հիշատակի տուրք մատուցի եւ հաշտվի սեփական պատմության փաստերի հետ»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայոց հարցը խոչընդոտում է Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացմանը` Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահը պատասխանել է, որ Հայոց հարցը չի շոշափում թուրք-ֆրանսիական հարաբերություններ, այլ շոշափում է թուրք-հայկական հարաբերությունները, եւ, մասնավորապես, Թուրքիայի սեփական պատմությունը: