Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Արինջի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ալիեւը շնորհակալություն է հայտնել Արինջին Եվրախորհրդի որոշման ընդունման գործընթացին Թուրքիայի աջակցության կապակցությամբ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները գնահատվել են որպես «ադրբեջանական տարածքների զավթում»: Իր հերթին Բյուլենթ Արինջը հույս է հայտնել «հայկական զավթման շուտափույթ ավարտման» կապակցությամբ: