ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 1 մլն դոլար հատկացնել Հայաստանին` կրկնակի օգտագործման ծրագրի իրականացման եւ հրթիռային վառելիքի կոմպոնենտների վերցման (մելանժ) համար:
Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին: Տվյալ ծրագիրը, որը մշակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, մեկնարկել է անցած տարի: Ծրագրի կոորդինատոր Մեթյու Գութշթայնի խոսքերով, առաջին փուլն արդեն ավարտվել է, իսկ երկրորդում` նախատեսվում Է վտանգավոր կոմպոնենտների վերացում եւ դրանց վերածումը գյուղատնտեսական պարարտանյութի: Ծրագրի երկրորդ փուլին, ԱՄՆ-ից բացի, աջակցություն են ցուցաբերել նաեւ Նորվեգիան, Գերմանիան եւ ՄԱԿ-ը, նշել է նա: