AM
12 February 2005 - 13:34 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանը վրդովված է Լեռնային Ղարաբաղը ԱՊՀ կազմում ներառելու վերաբերյալ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու առաջարկությամբ, որը նաեւ ԼՂՀ-ն Հայաստանի պատմական տարածք է անվանել: Այդ առնչությամբ Միլի մեջլիսի պատգամավոր Մաիս Սաֆարլին հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն պետք է արգելի Վլադիմիր Ժիրինովսկու մուտքն Ադրբեջան: Միաժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը նշել է, որ «Ժիրինովսկու հայտարարություններն ազդեցություն չպետք է ունենան Ռուսաստանի դիրքորոշման վրա, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ՌԴ գործողությունների վրա` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»: