Հայաստանի Վայոց Ձորի մարզում գտնվող Նորավանքի պատմամշակութային արգելոցը եւ այն շրջապատող պահպանական գոտին (մոտ 400 հ) ներկայացվել են ընդգրկման ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: ՅՈՒՆԵՍԿՈ է ներկայացվել արգելոցի բոլոր ճարտարապետական հուշարձանների, աշխարհագրական, բնակլիմայական եւ այլ պայմանների նկարագրությունը: Ներկայումս համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված են Հայաստանի շուրջ տասը պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում Հախպատի եւ Սանահինի մենաստանների համալիրները, Գեղարդավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Գայանե, Հռիփսիմե, Շողակաթ եկեղեցիները, Զվարթնոցի տաճարը: