AM
16 Փետրվար 2005 - 16:40 AMT

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ՎՃԱՐԵԼՈՒ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ 10 ՏՈԿՈՍԸ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ 2015 թվականը վճարելու է Համաշխարհային Բանկին Հայաստանի ունեցած պարտքի 10 տոկոսը: Ընթացիկ տարում Հայաստանը ՀԲ-ին պետք է վճարի 8 մլն դոլար, իսկ 2006 եւ 2007 թվականներին վճարումների ծավալները կկազմեն 11 եւ 12 մլն դոլար: Մեծ Բրիտանիան կվճարի նշված գումարների 10 տոկոսը. 800.000 դոլար` 2005 թվականին, 1,1 մլն դոլար` 2006-ին եւ 1,2 մլն դոլար` 2007 թվականին: Մինչեւ 2015 թվականը Հայաստանին հատկացվելիք բրիտանական օգնության ընդհանուր չափը ՀԲ-ի պարտքի մարման գործում կկազմի շուրջ 20 մլն դոլար: Բացի Հայաստանից, Մեծ Բրիտանիայի կողմից նման օգնություն է առաջարկվել Մոնղոլիային, Վիետնամին, Նեպալին եւ Շրի Լանկային: