AM
18 February 2005 - 15:30 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Չնայած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը հիմնվել է Բրիտանական խորհրդարանի անդամի զեկույցի վրա, այն արտացոլում է տվյալ խորհրդարանականի անձնական հայացքները, այլ ոչ թե Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը, ԼԸ Regnum գործակալությանը հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա-Էբբոթթ Ուոթթը: «Առաջին հերթին, մենք շահագրգռված ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քանզի դրա առկայությունը սառեցնում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացումը»,- նշել է նա: