Ադրբեջանա-վրացական սահմանի վրա պետական մաքսային կոմիտեի եւ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող ստուգումների ընթացքում բեռնաթափվել է շուրջ 200 վագոն նավթամթերք, որը պետք է Վրաստանի տարածքով տարանցիկով տեղափոխվեր Հայաստան: Այդ բեռները տարանցիկով ուղարկվել են Կասպից ծովի արեւելյան ափերից Ադրբեջանի տարածքով: Բեռները տեղափոխող ընկերությունների հետ ներկայումս բանակցություններ են վարվում բեռի հետագա ճակատագրի ուղղությամբ: Ադրբեջանն իրեն լիազորված է գտնում թույլ չտալ իր տարածքով Հայաստանի համար բեռների տեղափոխումը, ինչպես դա պայմանավորված է եղել TRACECA (Եվրոպա-Ասիա) տրանսպորտային միջանցքի ստեղծման եւ գործարկման վերաբերյալ փաստաթղթերում: Ադրբեջանը միացել է համաձայնագրին պայմանով, որ իր տարածքով չեն տեղափոխվի Հայաստանի համար նախատեսված բեռներ: