AM
22 February 2005 - 17:11 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ` «ՄԵԼԱՆԺ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԿՈՄՊՈՆԵՆՏՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՍԿԶԲԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Երեւանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինն այսօր ստորագրել են «Հայաստանում «Մելանժ» հրթիռային վառելիքի կոմպոնենտների պաշարների ուտիլիզացիայի նպատակով պլանավորման, համաձայնագրերի կնքման եւ ֆինանսավորման» հուշագիր, որը նախատեսում է ծրագրի երկրորդ փուլի սկիզբը: Այդ փաստաթուղթը ստորագրվել է 2004 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանում հրթիռային վառելիքի կոմպոնենտների ուտիլիզացիայի ուսումնասիրումը» հուշագրի իրագործումից հետո: