Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության նիստում Ռուսական ուղղափառ եկեղեցու Ավստրիայի թեմի եպիսկոպոս Իլլարիոն Ալֆեեւն առաջարկել է դիմել ԵՀԽ բոլոր անդամ-եկեղեցիներին` կոչելով ապրիլի 24-ին պատարագ ծառայեցնել ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Եպիսկոպոսի առաջարկությունն ընդունվել է: «Արդարության եւ հաշտության հասնելու համար, ըստ քրիստոնեության, պետք է ընդունես կատարած հանցագործությունը, որպեսզի բուժես հիշողությունները եւ ներում ստանաս»,- ասվում է ԵՀԽ կենտրոնական վարչության դիմումում: