0րերս կայանալիք Եվրամիության «Եռյակի» այցը Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան հետաձգվել է Իրաքի շուրջ տիրող իրավիճակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Թբիլիսիում ստացվել է Եվրամիությունում նախագահող երկրի` Հունաստանի ԱԳՆ ծանուցումն այն մասին, որ Իրաքի շուրջ իրադրության սրման պատճառով ԵՄ ղեկավարությունը պետք է ներկա լինի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին: Ծանուցման մեջ առաջարկվում է մոտ ժամանակներս խորհրդակցություններ սկսել Հարավային Կովկաս Եվրամիության «Եռյանկի» այցի նոր ժամկետը համաձայնեցնելու համար: