Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի շինարարության տարածքում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Շինարարության էլէկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամբողջովի հոսանքազրկվել էր մայրաքաղաքի Շենգավիթ համայնքը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանի խոսքերով` ենթակայանը ինքնավար էր եւ պատկանում էր շինարարությանը: Ներկայումս պայթյունից հետո բռնկված հրդեհը մարված է, եւ տեղում աշխատում են ոստիկանության կարգախմբեր եւ ինժեներ-էլէկտրիկներ` փորձելով պարզել պայթյունի պատճառը: Համայնքի էլեկտրամատակարարումը վերականգնվել է: