Ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում Վրաստանում բնակվող ադրբեջանցիների եւ հայերի միջեւ հարաբերությունների վատթարացում չի լինի, կարծում է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Հաջան Հաջիեւը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Զերկալո» թերթը, մինչեւ հիմա Վրաստանում տեղի ադրբեջանցիների եւ հայերի միջեւ ղարաբաղյան հակամարտության հողի վրա լուրջ կոնֆլիկտ չի եղել: «Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չտարածվի այլ տարածաշրջանների վրա», -ընդգծել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանը: