AM
12 Սեպտեմբեր 2012 - 14:33 AMT

ՈւՀՄ նախագահը հայ շախմատիստների մասին. Յուրաքանչյուր ժողովուրդ իր հերոսներն ունի

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր հերոսներն ունի, մենք չափազանց հպարտ ենք Ստամբուլի Համաշխարհային Օլիմպիադայում հայ շախմատիստների հաղթանակով»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վլիեն Շատվորյանը:

«Բոլոր ժամանակներում շախմատը եղել է իմաստունների և մեծ ռազմավարների խաղ: Եվ այժմ կյանքի ժամանակակից ռիթմը նոր խնդիրներ է առաջադրում, որոնց լուծումները հասանելի են միայն Արևելքի իմաստուններին: Շնորհավորում ենք հայ շախմատիստներին` նախնիներին արժանի, հաղթանակի կապակցությամբ: Իզուր չեն ասում, որ հաղթել է ոչ թե ուժը, այլ բանականությունն ու իմաստությունը: Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները շարունակում են հնուց ի վեր եղած ավանդույթնեերը և հաղթել են շախմատի համաշխարհային մրցույթում»,-ընդգծել է Վիլեն Շատվորյանը:

Շախմատի 40-րդ Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը, ինչպես և Ռուսաստանինը, հավաքել է 19 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Ինչպեսա վելի վաղ էր հաղորդվել, Ուկրաինայի հայերի միության սպորտային դպրոցում բացվել է շախմատի դասարան, որտեղ արդեն պարապում են ավելի քան 30 երեխաներ: