Անհրաժեշտության դեպքում Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որը գտնվում է Թուրքիայում: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կողմերից ոչ մեկը նրան նման խնդրանքով չի դիմել: «Թուրքիան աջակցում է մեզ Վրատսանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման հարցում: Այդ քաղաքական աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար», – նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը: