AM
11 March 2005 - 08:03 AMT

ԷՍՏՈՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Էստոնիայի ԱԳՆ-ն որոշել է աջակցել Վրաստանի,Ուկրաինայի եւ Հայաստանի զարգացմանը` տրամադրելով նրանց որպես նախագծային օգնություն 1,36 մլն կրոն (87 հազար եվրո): Հայաստանում Էստոնիայի Փրկարարների դեպարտամենտի մասնագետները մտադիր են անցկացնել մի շարք սեմինարներ բնակչության պաշտպանման վերաբերյալ, ինչպես նաեւ երկիր հասցնել մարդասիրական օգնություն: Երկու նախագիծ ուղղված է Վրաստանում մասնագիտացված կրթության եւ համակարգչային գրաճանաչության ոլորտենրի զարգացմանը: Ուկրաինային Էստոնիան նախատեսում է օգնել բնապահպանության եւ սոցիալական գործերի ոլորտներում աշխատող պաշտոնյաների ուսուցման ուղղությամբ: Բացի այդ, գումարներ կտրամադրվեն Ուկրաինայի տարածաշրջանների հետ էստոնական գավառների փոխգործակցության զարգացման ուղղությամբ: