AM
14 March 2005 - 05:17 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՑ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամկետները կախված են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցությունների առաջընթացից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, եթե հաջող լինի երկու նախարարների առաջիկա հանդիպումը, ապա կարելի է խոսել նաեւ նախագահների հանդիպման մասին: