AM
16 March 2005 - 05:00 AMT

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մարտի 15-ին Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում տեղի է ունեցել Իրանագիտության կենտրոնիբացումը, որը ստեղծվել է ՌՀՀ-ի եւ Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ: Կենտրոնը ապահովված է պարսկերեն լեզվով գրականությամբ, դասագրքերով, մեթոդական ձեռնարկներով, սկավառակներով, տեսանյութերով: Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանի խոսքերով, «Իրանագիտության կենտրոնի բացումը բարիդրացիական հարաբերությունների եւս մեկ ցուցանիշ է եւ կնպաստի համագործակցությանը մեր երկու երկրների միջեւ»: