Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների զինված ուժերի «Ռուբեժ-2005» շտաբային զորավարժությունները հետաձգվել են, հաղորդում է ՆՏՎ-ն: Նման որոշում է կայացվել Ղրղզստանում ծավալված քաղաքական ճգնաժամի կապակցությամբ: Համատեղ զորավարժությունների անցկացումը պլանավորված էր ապրիլի 1-6 Ղրղզստանի եւ Տաջիկստանի տարածքում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: