AM
10 Հոկտեմբեր 2012 - 07:21 AMT

Ջանլուիջի Բուֆֆոն. Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի նվաճենք 2014թ ԱԱ եզրափակչի ուղեգիր

Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը Հայաստանի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք հույս ունեն, որ երիտասարդ ֆուտբոլիստները կկարողանան տեխնիկապես արագ աճել:

«Մինչ Բրազիլիայում աշխարհի առաջնության մեկնարկը շատ ժամանակ չի մնացել` ընդամենը 8 ընտրական խաղ: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի նվաճենք եզրափակչի ուղեգիր»,-Բուֆֆոնի խոսքը հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի և Իտալիայի հավաքականների ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում` «Հրազդան» մարզադաշտում:

Իտալական հավաքականը 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլում В խմբում ոչ ոքի է խաղացել Բուլղարիայի հետ, հաղթանակ տարել Մալթայի նկատմամբ և 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը ուժեղ է գտնվել Մալթայից, սակայան պարտվել է Բուլղարիային և 3 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: