Ռուսաստանի համար բաձարձակապես շահավետ չէ իրավիճակի ապակայունացումը Հայաստանում: Այդ մասին երեկ Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի ծրագրում հայտարարել է ռուս հայտնի քաղաքագետ, ՌԴ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության նախագահության անդամ Վիտալի Տրետյակովը: Նրա խոսքերով, դա ավտոմատ կերպով Կովկասի վրա կարող է բեւեռի նրանց ուշադրությունը, «ովքեր շարունակում են նորովի վերաձեւել աշխարհի քարտեզը»: Վիտալի Տրետյակովը գտնում է, որ քրիստոնյա Հայաստանը, սեղմված Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, հանդիսանում է Ռուսաստանի եւ Եվրոպայի ռազմավարական առաջավոր ամրակետը այդ տարածաշրջանում: Տրետյակովը նշել է, որ Ռուսաստանի համար մեծ ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք ելք ունեն դեպի Սեւ եւ Կասպից ծովերը: Սակայն, հաշվի առնելով այդ պետությունների հետ ստեղծված հարաբերությունները, Հայաստանը Ռուսաստանի համար առավել կայուն գործընկեր է հանդիսանում: