AM
19 October 2012 - 06:32 AMT

Հունգարիայի վարչապետը պատասխանել է հայ ուսանողների նամակին

Մեկ ամիս առաջ Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանում (CEU) սովորող մի խումբ հայ ուսանողներ նամակ էին ուղարկել Հունգարիայի վարչապետին՝ կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի ուսանողները տեղեկացնում են, որ երեկ ստացել են նամակի պաշտոնական պատասխանը վարչապետի գրասենյակից:

Պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես նաև կցանկանայի ընդգծել, որ հանձնումը կապված չէ որևէ ֆինանսական գործարքի հետ»: Ուսանողները հարկ են համարել նշել այս մասին, քանի որ նամակում իրենք ոչինչ չեն նշել «ֆինանսների» մասին: Նամակը հանձնարարվել է պատասխանելու Հունգարիայի Արտաքին գործերի և տնտեսական կապերի պետքարտուղարին, ով ի դեպ, ըստ Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքի, ս.թ. հուլիսի 23-ին երկօրյա այցով եղել է Բաքվում` քննարկելու Հունգարո-Ադրբեջանական տնտեսական կապերի լավացման շուրջ հարցերը: