AM
3 March 2003 - 14:57 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՎ

Հայաստանում արտադրվող ապրանքներն Ադրբեջան են ներկրվում Վրաստանով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Քյամալեդդին Հեյդարովը: Նրա խոսքերով, հետաքննությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիները սխալմամբ վրացական շուկաներում գնում են հայկական արտադրանք եւ ներմուծում Ադրբեջան: Սակայն, դա զանգվածային բնույթ չի կրում, միաժամանակ ճշտել է նա: Այն հարցին, թե մաքսային մարմիններն ինչպես կարող են կանխել հայկական արտադրանքի ներմուծումը Ադրբեջան, Հեյդարովը պատասխանել է, որ ադրբեջանցիները, ելնելով ազգային շահերից, իրենք պետք է ձեռնպահ մնան նման գործողություններից: