AM
22 October 2012 - 09:30 AMT

Բեյրութում հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է

Հոկտեմբերի 22-ի առավոտյան Բեյրութում համեմատական հանգիստ իրավիճակ է, միայն հարավային շրջաններում պարբերաբար ճանապարհներ են փակվում: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց լիբանանյան «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հավելելով, որ կառավորության շենքի տարածքը գտնվում է իրավապահ մարմինների խիստ հսկողության տակ:

«Մարդիկ աշխատանքի են դուրս եկել, քաղաքում կյանքը աստիճանաբար կարգավորվում է, սակայն ընդհանուր լարվածությունը պահպանվում է: Ակնհայտ է, որ օրվա ընթացքում կհնչեն քաղաքական հայտարարություններ, քանի որ ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը», – նշեց Քանդահարյանը` հավելելով, որ գերտերությունների ներկայացուցիչները «զորակցում են երկրի կայունությանը»։